ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան Ադրբեջանի փորձերին

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան Ադրբեջանի փորձերին
29.09.2020 | 21:00

Ադրբեջանը՝ Թուրքիայի ակտիվ ռազմաքաղաքական աջակցությամբ, Հայաստանի տարածքում ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը, թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խարխլելու Ադրբեջանի փորձերին», - գրել է ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ